Սյամոն շարունակում է Արցախի ներկայիս ճակատագրի համար պատասխանատվությունը ոչ միայն իր, այլև Նիկոլի ուսերից թոթափելուն միտված ջանքերի գործադրումը. Սյամոյի ծիծիբուռ Խանումյան Հայկն է կրկին պնդել, թե Արցախի ներկա վիճակի համար միակ պատասխանատուն Արցախի նախկին նախագահներն են և նրանց սատարող 4 խորհրդարանական ուժերը:
Պետք է հասկանալ, որ Սյամոն ներկա պահին հանդես է գալիս Նիկոլի ձեռքի թաշկինակի դերում՝ օգնելով նրան պարտակվել: Փոխարենը «ուսլուգա զա ուսլուգու» սկզբունքով Նիկոլն էլ իր ՔՊ-ականներին է թթվեցրել հանրության ականջին՝ զբաղվելով Սյամոյի գաղափարների մարկետինգով. Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյության անթույլատրելիության մասին լոլոները առաջին հերթին սպասարկում են հենց Սյամոյի շահերը, նոր միայն՝ Նիկոլի:
Մինչդեռ իրականությունն այն է, որ Արցախի ճակատագրի հարցում երկու հիմնական գործոն է էական դեր խաղացել՝ դավադիր 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնց կիզակետում հայտնվեց Կովկասը, իսկ Նիկոլն էլ իր հերթին արեց ամեն ինչ՝ Հայաստանի շահերին ջախջախիչ հարված հասցնելու, Արցախի վաճառքը լեգիտիմացնելու:
Իսկ թե ինչ են ասում հայկխանումյաները կամ նրանց փչացած տերերը, բացարձակապես նշանակություն չունի. նրանք ընդամենը փրկում են սեփական հետույքները, որ կարողանան հետայսու ևս համակարգչի մոնիտորի դիմաց «առնել բերանը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել