ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին` Արցախի հարցն ավարտված համարո՞ւմ է, թե՞ ոչ՝ Սիմոնյան Ալենն ի ցույց է դրել Սյամոյի հանդեպ իր սերը. Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակ չի տեսնում, քանի որ, ըստ նրա, դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է և հարված: Ալենը միաժակմանակ կոչ է արել բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել:

Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում պահպանել-չպահպանելու հարցը հատկապես կենսական է դիտարկվում Սյամոյի համար, և քանի որ գաղափարը նաև բխում է Նիկոլի հայրենադավ սրտից՝ վերջինս որոշել է Սյամոյին այդ կարևոր պայքարում միայնակ չթողնել. պարբերաբար իր թիմակիցներին բզում է, որ սրանք հանրայնորեն պաշտպանեն Սյամոյի տեսակետն ու հանրությանը համոզեն, թե եթե այդ ինստիտուտները թեկուզ ձևականորեն պահպանվեն, ապա Իլհամը կարող է գրավել Երևանն ու Սյամոյին բռնաբարել:

Իհարկե, չարդարացված լավատեսություն կլիներ Սիմոնյան Ալենից այլ բան ակնկալելը, բայց այն, որ իշխանությունը Սյամոյի գաղափարները հանրայնորեն պաշտպանելու խնդիր է տեսնում, լավ բանի մասին չի խոսում. խնդիր ունեն՝ ազգադավ քայլերն ու գաղափարները լեգիտիմացնելու, խնդիր ունեն՝ Սյամոյի գործը հեշտացնելու. թեման միայն Խանումյան Հայկի բարակ վզին թողնելը կարող է ռիսկային լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել