Բրազիլացի սուպերմոդել, Victoria՛s Secret-ի նախկին «հրեշտակ» Ադրիանա Լիման ներկա է գտնվել «The Hunger Games: The Ballad of Songbirds & Snakes» ֆիլմի պրեմիերային։ Այս մասին հայտնում է E! Online–ը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Լոս Անջելեսում երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին: Ցուցադրության հյուր է եղել Ադրիանա Լիման, ով ներկայացել է իր երեխաների ու ընկերոջ՝ պրոդյուսեր Անդրե Լեմերսի հետ։ Իր արտաքինի համար նա ընտրել է կարմիր պրինտով սև մինի զգեստ, համապատասխան զուգագուլպա և կարմիր կոշիկներ։

Համացանցի օգտատերերը նկատել են, որ Լիման դեմքի մաշկի ձգման պատճառով անճանաչելի դարձել։

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել