Սյամոյի խոսող խամաճիկ Խանումյան Հայկը «հոգեվերլուծությամբ» է զբաղվել եթերում ու արտահայտելով շեֆի տեսակետը՝ հայտարարել, թե Արցախի նախագահները հոգեբանորեն վաղուց համակերպվել էին Արցախի կորստի մասին մտքի հետ: «Արցախում ձևավորվել էր քաղաքական մի խումբ, որի անդամները հաշտվել էին Արցախը կորցնելու հետ և գտնում էին, որ պետք է այս Արցախի կորուստը գեներացնել քաղաքական պրոցեսի, տեղափոխել Երևան, իշխանության գալ Երևանում և էդ ընթացքում նաև բնակչությունը տարհանել՝ Երևան՝ օգտագործելու համար էդ նպատակների համար»,-մասնավորապես՝ հայտարարել էր Խանումյան Հայկը:

Սյամոն, փաստորեն «սեքսոլոգ-հոգեթերապևտ» է դարձել (հոգեթերապևտները նաև սեքսոլոգներ են և հակառակը) ու որոշել է հանրային կարծիքն այնպես մանիպուլացնել, որ ոչ մեկին քիչ չթվա: Տեսնես հոգեվերլուծության ո՞ր դպրոցի ներկայցուցիչ է իրեն համարում Սյամոն, որ հանդգնել է գեբելսյան մասշտաբների սուտ պարտադրել հանրությանն ու Խանումյան Հայկի բերանով նման «մուտիտներ» նետել դաշտ՝ վարկաբեկելու մարդկանց, որոնց եղունգի ծայրն անգամ ավելի արժեքավոր է, քան Սյամոյի ողջ գոյությունն առհասարակ:

Հարց է առաջանում՝ եթե այդ մարդիկ հոգեբանորեն համակերպվել էին Արցախի կորստի հետ, ապա ինչո՞ւ գնացին ազերիների հետ ռազմական բախման: Թող համաձայնվեին Աղդամի ճանապարհի բացմանն ու հանգիստ իրենց համար ապրեին, այսօր էլ կգտնվեին ոչ թե Բաքվի բանտում, այլ՝ տանը՝ վայելելով ընտանեկան ջերմ մթնոլորտը:

Սյամոն վառված է, քանի որ նախագահները հակադրվել են իր ծրագրերին, իշխանությունը չեն տվել իր նման անարժանին ու նախընտրել են արժանապատվության կռիվ տալ թշնամու դեմ: Նրանք սյամո չէին, որ նախընտրեին Բաքվի գերիշխանության ներքո փող աշխատելու տարբերակը՝ մի բան, որի մասին այդքան երազում էր մարդամեկը՝ սրա-նրա բանը բերանն առած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել