«Շիշ բռնողը» օրինագիծ է դրել շրջանառության մեջ, որով, մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն տալ 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Առաջարկվում է՝

1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դրամ,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դրամ,
5) զինվորական ծառայության փոխարեն՝ վճարել 15 մլն դրամ:

Ըստ Նիկոլին ջրամատակարարմամբ ապահոված ու դրանով «աշխարհահռչակ անուն» ձեռք բերած ՔՊ-ական Սարգսյան Հայկոյի՝ նախնական քննարկումների արդյունքում Պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին, սակայն ՊՆ-ի պաշտոնական կարծիքը և առաջարկները դեռևս չեն ստացվել:

Ասել կուզի՝ Պապիկյան Սուրիկը «Շիշ բռնողի» մտքի թռիչքի վտանգավոր արգասիքը նյութականացնելու գաղափարին սկզբունքորեն դեմ չէ, ինչը, իհարկե, անսպասելի չես համարի՝ նկատի ունենալով Սուրիկի ով լինելը, բայց ա՛յ հետաքրքիր հարց է ծագում՝ կապված Սուրիկի ավագ կոլեգա Սյամոյի մասով. տեսնես «հեշտոցների տիրակալը» ի՞նչ կարծիք ունի «Շիշ բռնողի» նախաձեռնության մասին՝ նկատի ունենալով նրա՝ ռազմական գործից հեռու չլինելու փաստը:

Այս մասին Սյամոն կարծես հստակորեն չի արտահայտվել, իսկ եթե արտահայտվել է, ապա դա շատ վաղուց է եղել: Ներկա իրավիճակում, ի՞նչ է կարծում, դա օգուտ կբերի՞ Հայաստանի նման պատերազմող երկրին, թե՞ է՛լ ավելի կխորացնի ճգնաժամն ու կհեշտացնի ապագա պատերազմում թշնամու գործը:

Գուցե Սյամոն էլ է հասկանում, որ «Շիշ բռնողը» «կրակի հետ է խաղում», բայց շատ մեծ է հավանականությունը, որ պրոֆեսիոնալ ԶՈւ-ի ստեղծման օգտին հանդես եկող Սյամոն նույնպես կողջունի այս նախաձեռնությունը. եթե մի բանին Նիկոլը կողմ է, Սյամոն ինչպե՞ս դեմ կլինի:

Չնայած բացառված չէ, որ հանրային տեսակետ հայտնելիս Սյամոն ցուցադրաբար քննադատի ՔՊ-ականի այլասերված ֆանտազիայի արդյունքը՝ ստեղծելու տպավորություն, թե իբր Աննայի հետ կապ չունի: Բայց դե բոլորին էլ պարզ է, որ սկզբունքորեն Սյամոն Նիկոլին երբեք չի հակադրվի, քանի որ հետևանքների վրա խոշոր հաշվով թքած ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել