Խանումյան Հայկն Արցախի նախկին նախագահներին մեղադրել է «հոտառություն» չունենալու համար. եթե ունենային, ապա, ըստ նրա, Արցախի կործանման համար այսօր միակ մեղավորները չէին լինի և իշխանությունը կտային Սյամոյին:
Դեմագոգիան պոզով-պոչո՞վ է լինում… Սյամոն իր խոսնակի «բերանով» կրկին փորձել է մարդկանց ուղեղը «կրծել»: Բանն այն է, որ Սյամոյին իշխանություն տալու հարցը նախ՝ առանձին սուբյեկտների որոշելիքը չէր, քանի որ Արցախը դեմոկրատական երկիր էր, իշխանություններն էլ ձևավորվում էին ընտրություներով, ապա՝ նախկին նախագահները չկանգնեցին Սյամոյին թևութիկունք այն պարզ պատճառով, որ նրան ուղնուծուծով գիտեին, ծանոթ էին նրա «քաջագործություններին». «Կարմկր կովն իր կաշին չի փոխում»: Նրանք նաև արձանագրել էին այն իրականությունը, որ Արցախի անկումը սկսվեց ճիշտ այն պահից, երբ ասպարեզ իջավ Սյամոն ինքը, երբ Նիկոլի պասով հայտ ներկայացրեց Արցախում «ջուր պղտորելու», երբ Աննայի հետ միասին հողերը պայմանավորված պատերազմով հանձնեց: Նման մարդը կարո՞ղ էր գոնե մի փոքր օգուտ բերել Արցախին՝ անկախ ունեցած կարգավիճակից, եթե միսիան ի սկզբանե Արցախը վարի տալն է եղել, այն Նիկոլի ու տերերի գծագրած սցենարով Բաքվին նվիրելը:
Ուղղակի ափսոս, որ ի սկզբանե հնարավոր չեղավ կասեցնել Սյամոյի քայքայիչ գործունեությունը. դրա տեղը կա՛մ բանտն էր, կա՛մ գերեզմանը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել