Այսօրվանից ուժի մեջ են մտնում Երևանի փոքր կենտրոնում բեռնատարների մուտքի վերաբերյալ սահմանափակումները։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա շեշտեց, որ այս ծրագիրը Երևանի կենտրոնի բեռնաթափման համընդհանուր ծրագրի կարևոր մասերից է։

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն  Հարությունյանը մանրամասնեց, որ  2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևան կարող են մտնել երեկոյան 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ը։

«Երթևեկությունը կարգելվի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց։

«Ֆորդ տրանզիտ», կամ «Գազել» և նմանատիպ մակնիշի մեքենաներն ընկնում են այդ սահմանափակումների տակ»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել