«Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները»,-հայտարարել է Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Արցախի պետնախարար Արթուր Հայրապետյանը՝ հավելելով՝ Արցախի բոլոր սահմանադրական մարմինները հենց այդ հրամանագրով պահպանելու և հետագայում նաև որոշակի աշխատանք կատարելու ցանկության դեպքում նաև այդ աշխատանքներն իրականացվելու են: Նա միաժամանակ ասել է, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության կառավարությունը որևէ ծրագիր չի կարող իրականացնել, քանի որ ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում չեն կարող իրականացնել. արցախցիների կրթական, սոցիալական և այլ հարցերի վերաբերյալ կարգավորումները տրվում է ՀՀ կառավարության կողմից, ողջ պարտավարությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը:
Արցախի պետնախարարի հայտարարությունից հետևում է եկու բան՝ առաջին՝ հակառակ Սյամո-Նիկոլ զույգի կամքին Արցախի կառավարությունը շարունակելու է գոյություն ունենալ թեկուզ այս իրավիճակում ու այս ֆորմատով, երկրորդ՝ իշխանությունները մտադիր չեն կառավարության անդամներին տալ հավելյալ՝ արցախցիների խնդիրներով ուղղակիորեն ու արդյունավետորեն զբաղվելու լիազորություններ. փողն իրենց ձեռքն է, ինչ ուզեն՝ կանեն:
Ակնայտ է, որ փողն այսօր դարձել է իշխանությունների ձեռքին հստակ լծակ՝ ընդդեմ Արցախի կառավարության: Փորձ է արվում այդ մարդկանց օտարել սեփական հայրենակիցներից, կապել ձեռքերն ու համապատասխան լիազորություններով հետագայում օժտել նրան, ով առավել մոտ կլինի Աննայի սրտին: Իսկ որ այդ արցում Սյամոյին մրցակից ուղղակի չկա, հայտնի բան է: Միաժամանակ խնդիր կա՝ Արցախի ոչնչացումն իր լրմանը հասցնելու ու Շահրամանյանի կառավարությունը պարզ բուտաֆորիայի վերածելու, ինչի շնորհիվ լուծվելու է նաև քաղաքական խնդիր՝ Սյամոյի «սրտին յուղ քսելու» ու հենց նրան արցախցիների իրական երկայացուցիչ օրերից մի օր դարձնելու:

Ոչ մի լուրջ սոցիալկան պնդիր էլ այս ընթցքում Նիկոլի կառավարությունը չի լուծել ու չի էլ լուծելու, քանի որ նպատակը ոչ թե խնդիր լուծելն է, այլ՝ Հայաստանի խնդիրների բազմապատկումը՝ բոլոր հնարավոր միջոցներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել