Արցախի հայաթափումն ու անկումը Սյամոյի խամաճիկ Խանումյան Հայկը համարել էր դրսի ուժերի վրա հույս դնելու հետևանք՝ պնդելով, թե Բաքվի հետ ուղիղ բանակցություններն էին, որ կարող էին Արցախը պահել հայկական:
Նմանատիպ պնդումներ ո՛չ Հայկոն, ո՛չ էլ նրա շեֆ Սյամոն առաջին անգամ չէ, որ անում են: Ճիշտ է՝ այս պնդման հաճախակիությունը չի օգնում հասկանալ, թե որոնք էին Արցախի ներքին ռեսուրսները, որոնց վրա պետք է հենվեր Արցախի ղեկավարությունը՝ լուծելու համար անլուծելի դարձած խնդիրը: Արցախի բնակչությո՞ւնն էր 10 մլն, բնական ռեսուրսնե՞րն էին անսպառ, միջազգային, դիվանագիտական կապերն էին բազամզան ու բազմաշերտ: Ո՞րն էր Արցախի ներքին ռեսուրսը, որի մասին այդքան սիրում են խոսել Սյամոն ու մանկլավիկները:
Միաժամանակ նրանց պնդումները, թե Իլհամի հետ բանակցելը կարող էր Արցախի հայկականության խնդիրը լուծել, առավել քան հիմնազուրկ են: Տպավարություն է ստեղծվում, թե իբր Ալիևը մեռնում էր Արցախի հայերի համար, սակայն այդ արցախցիներն էին, որ մերժում էին Բաքվի բարեկամական ձեռքն ու համառում: Սանձազերծելով 44-օրյա պատերազմը՝ Իլհամն իր համար առաջնային խնդիր էր ձևակերպել Արցախի հայաթափումը: Դա այն հեռահար նպատակն էր, որի ուղղութամբ շարժվում էր ադրբեջանական «նավը»՝ չնայած այդ մասին բացեիբաց չէր հայտարարվում: Բաքուն էլ, Երևանն էլ հասկանում էին, որ եթե թուլանում է ռուսական գերիշխանությունն Արցախում, ապա այնտեղ ոչ մի հայ չի մնալու: Երևանն էլ, Բաքուն էլ, միմյանց պաս տալով, հասան նրան, որ ի վերջո ռուսները ստիպված եղան Թուրքիային զիջել Արցախն ու այն հայաթափել: Ալիևը Արցախի հայկականության շուրջ, պատրաստ չի եղել երբևիցե բանակցել՝ չնայած առերևութաբար միջազգային հարթակներում Ադրբեջանն այլ բան էր պնդում:
Սյամոն, առաջ տանելով Բաքվի հետ բանակցությունների գաղափարը, իրականում ապակառուցողական է հռչակում արցախահայությանը՝ չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե միայն արցախյան իշխանություններին է թիրախավորում: Կա՞ մի արցախցի, որը կարող է կանգնել ու պնդել, որ պատրաստ էր Իլհամի գերիշխանության ներքո վերածվել թալիշի: Թերևս միայն Սյամոն է այդպիսին՝ իր Խանումյան Հահյկոյի հետ միասին. նորմալ հայը չի կարող ադրբեջանցու հետ միևնույն պետության շրջանակներում ապրել ու չվախենալ, որ իր ապրած ամեն մի օրը կարող է վերջինը դառնալ,ինչն օբյեկտիվ է ու բնական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել