Սյամոյի կողմից առաջ տարվող պրոպագանդան, որ մեկ բառով կարելի է բնութագրել որպես զիջողականության դավադիր քարոզ, լրջագույն հարված է՝ ոչ միան արցախցիներին, այլև հայաստանյան զինված ուժերին՝ ուժեր, որոնց զինմամբ իբր հենց հիմա զբաղվում է Պապիկյան Սուրիկը՝ արևմտյան երկրներից կամ Հնդկաստանից տարբեր զինատեսակներ բերելով:

Գաղտնիք չէ, որ ցանկացած բանակի հիմնական հենասյուներից մեկն էլ գաղափարախոսությունն է: Որքան անզիջում գաղափարախոսության կրող է բանակը, այնքան մեծ է հավանականությունը, որ մարտի դաշտում կհաջողի, մարևտական ոգին տեղը կլինի: Ի դեպ՝ այս ճշմարտությունը շատ լավ գիտակցել են Բաքվում՝ իրենց ասկյարներին ներարկելով այնպիսի հայատյացություն, որ դժվար է անգամ պատկերացնել: Ասկյարին քարոզում են, որ Երևանն իրենց պապերի հողն է,որ Սևանը Գյոյչան է, որ պետք է վերադարձնել:

Ինչ են անում սյամոները Հայաստանում:Սյամոները տրամագծորեն հակառակ քաղաքակնությունն են տանում՝ հայտարարելով, որ անթույլատրելի է Արցախի պետական ինստիտուտների գոյությունը, որ Արցախն Ադրբեջան է և վերջ և այլն: Այս իմաստով նույն Սյամոյի կողմից տարվող քարոզչական գիծը հարված է՝ առաջին հերթին հայ զինվորին, որին նախապատրաստում են ոչ թե ռևանշի, որից սարսափում է Իլհամը, այլ բեմադրված պատերազմով հողեր զիջելուն՝ կրկնելու 44-օրյայի սցենարը, որի ժամանակ իրեն փայլուն կերպով դրսևորեց ծծող Սյամոն:

Եթե հայ զինվորն Արցախը Հայաստանինը, հայ ժողովրդինը չհամարի, չի կարողանալու պաշտպանել նաև եղածը. մի օր էլ Սյամոն ու Նիկոլը կարող են կանգնել ու պնդել, թե կեղծ է հայոց ողջ պատմությունը և որ այս տարածքում հայեր չեն ապրել: Պատկերացնո՞ւմ եք հայ զինվորի հոգեբայկան վիճակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել