Սյամոյի ու Նիկոլի համար կենսական է ոչ միայն Արցախի քաղաքական ոչնչացման հարցը, այլև Արցախի վերաբերյալ որևիցե հիշատակման բացառումը, նույնիսկ մարդկանց ուղեղներում այդ անվան գոյությունը, ազգային երազանքի գոյությունը, որ մի օր հնարավոր կլինի վերադառնալ հայոց հնամենի բնօրրան միանգամայն այլ՝ տիրոջ կարգավիճակով: 

 

Խնդիրն այն է, որ որքան շատ է հոլովվում Արցախի անունը, այնքան է՛լ ավելի է ընդգծվում Սյամո-Նիկոլ զույգի դավաճանության աստիճանը, որքան շատ է կարևորվում Արցախը, այնքան անքողարկելի է դառնում այն սարսափը, որ հայ ժողովրդի գլխին դրեցին այս երկու թրքաբարո խուլիգանները՝մեկը մյուսի վրա հենվելով, մեկը մյուսին «պաս տալով», մեկը մյուսին քողարկելով: 

 

Այս իմաստով առավել խոցելի վիճակում է գտնվում Սյամոն. եթե Նիկոլն ունի իրական իշխանություն, որի օգնությամբ կարող է պաշտպանվել, ապա Սյամոն այդ իրական իշխանությունը չունի՝ մնալով Հակոբյան Աննայի հույսին: Ասել կուզի՝ երբ բանը հասնի «սամասուդին», ժողովրդի դռբի տակ է  ընկնելու նախևառաջ Սյամոն: Ուստի առաջին հերթին նրան է պետք այս հարցի թաղումը, որ շարունակի օբյեկտներում «բերանն առնել» սրա նրա  բանը… 

 

Չի ստացվելու ամբողջովին «ջրել» Արցախի հարցը, և վաղ թե ուշ Սյամոն ստիպված է լինելու հետ տալ կերածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել