Արցախի կործանումից շահեցին ոչ միայն ազերիներն ու ՔՊ-ական շայկան, որ վերջապես ի կատար ածեց իր թուրք տերերի հանձնարարությունը, այլև դատապարտյալներն ու նրանք, որոնց նկատմամբ հարուցված քրեական գործերը, փաստորեն, իքնանբերաբար կարճվեցին.չկա պետություն,չկա պատժիչ օրգան:

Վերջիններիս թվին է պատկանում նաև Սյամոյի պուդել Խանումյան Հայկը, որ այսօր «կոկորդիլոսի արցունքներ է թափում» ու Սյամոյի գործն առաջ տանում՝ զբաղվելով նրա փիառով: Ովքեր չգիտեն, տեղեկացնենք, որ Հայկոյի նկատմամբ քրեական հետապնդման մասին հայտնի էր դարձել դեռևս 2022թ․ ապրիլի 29-ին, երբ ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը ԱՀ խորհրդարանում հայտարարել էր նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ նշելով, որ այդ մասին հաղորդվել է գործադիր իշխանության ղեկավարին։ Նշվել էր նաև, որ մեղադրյալի՝ հետագա պաշտոնավարման նպատակահարմարության մասով հանրապետության նախագահին միջնորդագիր էր ներկայացվել դեռևս մարտ ամսին, որում մանրամասն ներկայացվել էր Խանումյանին մեղսագրվող արարքը։ Խանումյանին մեղադրանքն առաջադրվել է ապրիլի 13-ին՝ ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետևանք, այն է՝ պետությանը շուրջ 70 մլն ՀՀ դրամի չափով վնաս է պատճառվել։ Խոսքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետությունից տեղահանված, անօթևան մնացած բնակիչներին հյուրանոցային ծառայությունների և սննդի մատակարարման ոլորտի մասին է։ Նոյեմբերի 21-ին քրեական գործը քննող քննիչի կողմից որոշում էր կայացվել՝ մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցնելու մասին:

Հայկոն, փաստորեն, այսօր ազատության մեջ է գտնվում բացառապես Արցախի դե ֆակտո չգոյության պատճառով: Հերթը հասնելու էր Սյամոյին, իհարկե, եթե մնար Արցախն ու ամեն ինչ այսպես չվերջանար, բայց եղածը եղած է, ոչինչ չես կարող անել:

Հարց է ծագում՝ նման սուբյեկտը կամ նման սուբյեկտի տերը (Սյամոն) անձնապես կարո՞ղ են շահագրգռված լինել Արցախի պետության գոյությամբ: Կոնրետ Խանումյան Հայկը պրոֆեսիոնալ թալանչի է, որ ուղղակիորեն մասնակցություն է ունեցել Սուսի, Բերձորի ու Աղավնոյի հայաթափման գործում՝ ձեռքի հետ փողեր «լվանալով», Սյամոյին էլ կերածից բաժին հանելով. փայ չտար, Սյամոն ուղղակի կբռնաբարեր՝ մեկի պ*ցը բերանն առնելով:

Այնպես որ՝ երբ մեկը մի բան է խոսում կամ միամիտ աչքեր արած լոլոներ տռտռցնում, նախ պետք է հաշվի առնել՝ ինչ կենսագրության ու հետագծի տեր մեկն է, ինչ է իրենից առհասարակ ներկայացնում:Սյամոն ի՞նչ է, որ շնիկն ինչ լինի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել