Սյամոն Նիկոլի համար չափազանց թանկ ֆիգուր է, քանի որ օգնել ու օգնում է ոչ միայն հաջողությամբ իրագործել ազերիներից ստացած հանձնարարությունները, այլև կատարել մի կարևոր ֆունկցիա ևս՝ թերևս ավելի կարևոր, քան բուն առաքելությունն է. Նիկոլն ալիբի է ձեռք բերում՝ արդարանալու համար, Արցախի կործանման համար միայնակ պատախանատվություն չկրելու: Ընդ որում՝ Սյամոյի արժեքը հատկապես արցախցի լինելն է. Նիկոլի համար դա կարևորագույն հանգամանք է, քանի որ թույլ է տալիս իրեն արդարացիորեն մեղադրողներին մատնացույց անել Սյամոյին ու ապացուցել, որ արցախցին նույնպես կարող է նիկոլ լինել:
Մյուս կողմից՝ Սյամոն Նիկոլին օգնում է նաև իր քայլերն արդարացնել, քանի որ եթե դրանք սխալ լինեին, ըստ Նիկոլի, ղարաբաղցին նույնպես այդ ծրագրին մաս չէր կազմի: Ուստի կատարվածը ոչ թե դավաճանություն է, այլ՝ բազմաքայլ դիվանագիտություն, որ իբր այլընտրանք չունի:
Այնպես որ՝ Սյամոն Նիկոլի քարոզչական գլխավոր գործիքներից մեկն է, որը, սակայն, օգտավետ է միայն զոմբիներին անասունի տեղ դնելու գործում. ո՞ր մի խելքը՝ գլխին մարդն է Սյամոյի քաքի տեղ դնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել