Ադրբեջանը վերջնագրի տեսքով Հայաստանի առջև հերթական անգամ պահանջ է դրել իրեն վերադարձնել «օկուպացված» 8 գյուղն ու պնդել, թե Երևանի ապակառուցողականության պատճառով է, որ տարածաշրջանում այդպես էլ չի հաստատվում երկար սպասված խաղաղությունը:

Սա նշանակում է, որ Բաքուն չի պատրաստվում հրաժարվել այսպես կոչված անկլավների յուրացման ծրագրից՝ պատրաստ լինելով այդ պատրվակով պատերազմ սկսել Հայաստանի դեմ:Ինչո՞ւ է Բաքուն այսքան ինքնավստահ: Ինքնավստահ է,քանի որ գիտի՝ ով է Հայաստանում իշխանության.Էրդողանի կրեատուրան է:

Իշխանության է մի ուժ, որի կարկառուն դեմքերից մեկն էլ ասօր Սյամոն է՝ արարած, որն ակնհայտորեն իր առաքելությունը դեռևս ավարտված չի համարում: Կհամարի այն ժամանակ երբ ամբողջությամբ Ադրբեջանը կհասնի իր նպատակներին Հայաստանում այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Արցախում: Կասկած չկա, որ եթե պատերազմ սկսվի, Սյամոն կողքից դիտորդի դերում հանդես չի գալու, այլ իր «բեղուն» մասնակցությունն է բերելու Հայաստանի հանձնման պրոցեսին՝ ասենք իր «կանալներով» կարևոր ինֆորմացիա հաղորդելով թուքերին: Արցախում այդպես է արել, չէ՞, ուրեմն ինչո՞ւ պետք է նույն բանը Հայաստանում չանի, թե՞ Հայաստանն իր համար ավելի քացր է Արցախից, որտեղ նա հարազատների գերեզմաններ ունի:

Ցանկացած դեպքում Սյամոյի՝ Հայաստանում գտնվելը լավ բանի չի բերելու, և բանը Արցախի ղեկավարության դեմ իրականացվող սադրանքներով չի ավարտվելու: Սյամոն հայ ժողովրդի դեմ նյութված դավադրության մի անքակտելի մասնիկն է, որին այս պատմության մեջ վերապահված է կենտրոնական դեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել