Ինչպես հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: «Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն»,-մասնավորապես՝ ասված է նախարարութան կողմից տարածված հաղորդագրությունում։
Սա նշանակում է մեկ բան՝ այն տնավեր արցախցիները, որոնք չեն կարողանա Հայաստանում տուն վարձել ու հաշվառվել, «որբանալու են»՝ փաստացի լքվելով պետության կողմից: Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստանում քիչ թե շատ նորմալ գներով վարձով տուն գտնելը դարձել է բացառիկ ձեռքբերում, հույժ մեծ է հավանկանությունը, որ արցախցիների մեծագույն մասը տարբեր ճանապարհներով փորձելու է դուրս գալ երկրից, ինչը, իհարկե, ջուր է լցնելու Նիկոլի ու Սյամոյի ջրաղացին, որոնց ներկայիս առաքելությունն Իլհամին գոհացնելն է:
Ո՞րն է այս զույգի նպատակը: Նպատակն է՝ Հայաստանում հնարավորինս քիչ արցախցիների գոյությունը ու նման ճանապարհով Արցախի խնդրի անվերադարձ լուծումը: Ավելին՝ Սյամոյի լոլոները՝ մարզերում Արցախցիներին տեղավորելու, նրանց բարեկեցիկ կյանք ապահովելու, նպատակ ունեն՝ քողարկելու այս խաղի վերջնանպատակը: Որքան քիչ արցախցի՝ Հայաստանում, այնքան քիչ «սպռոս անող» Նիկոլից: Իսկ Նիկոլի աներերությունը կենսական նշանակության հարց է Սյամոյի համար, քանի որ իշխանափոխության դեպքում նա կանգնելու է ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ՝ իր կատարած հանցագործությունների ու դավաճանոթյունների պատճառով:

Այս իրավիճակում արցախցիներին այլ բան չի մնում, քան Նիկոլին պատասխանատվություն կանչելն ու իրենց այս օրվան հասցրածներին սյամոներին պատասխանատվության ենթրակելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել