Լույս աշխարհ է եկել երգիչ Էրիկ Կարապետյանի և նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի առաջնեկը։ Զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Սալոմե։ 

Զույգը չէր հանրայնացնում, որ սպասում է առաջնեկին և Սվետլանան այսօր է հրապարակել հղիության շրջանից ֆոտոշարք՝ կից գրելով. «Բարի գալուստ այս աշխարհ իմ աղջիկ: Իմ Սալոմե Կարապետյան»:

Նշենք նաև, որ երգիչն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ կից գրելով. «Բարի գալուստ, լույս աշխարհ, Սալոմե Էրիկի Կարապետյան։ Թող քո ծնունդը խաղաղություն բերի աշխարհին»: 

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարի ամռանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել