Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն նոր պայմանագիր է կնքել մադրիդցիների հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա բրազիլացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը: Նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2025 թվականին։

Ռոդրիգոն «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։

Այդ ժամանակվանից նա «Ռեալի» կազմում անցկացրել է 179 հանդիպում, դարձել 39 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել