Պատմության դպրոցական դասագրքերից սկսած մինչև նեղ մասնագիտական ձեռնարկներ խոսվում է այն մասին, թե որ պետությունը որքան տարածքի էր տիրապետում և դրանից բխող ինչ ազդեցության գոտիներ ուներ։ Պատմությունը չի խոսում միջին վիճակագրական հույնի, հռոմեացու կամ մոնղոլի կյանքի պայմանների մասին։ Նա խոսում է Հռոմի զորքի, հույների ծաղկուն պետության ու մոնղոլների անծայրածիր կայսրության մասին։
Շարքային պողոսի կենսակերպը պատմությանը հետաքրքիր չէ։ Եվ մեր պարագայում էլ պատմությունը չի հիշելու, թե միջին վիճակագրական հայը լա՞վ էր ապրում, թե՞ չէ։ Շաբաթը մեկ միս կարո՞ւմ էր ուտեր, թե չէ, ձեթը թա՞նկ էր, թե էժան։ Պատմությունը հիշելու ա, թե հայն ինչ տարածքների էր տիրապետում, ինչը կորցրեց և ինչպես։
Բայց պատմությունը թերևս նիկոլի փորի ու լափի մասին խոսի։ Ասի, որ սա միակ նախադեպն էր աշխարհում, երբ սեփական լափի համար մի թյուրիմացություն մի ողջ կանգուն պետություն վարի տվեց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել