Մարդիկ, ովքեր ամենաերջանիկն էին, մեկ օրում դարձան սգավոր, մեկ օրում դարձան զոհվածի ծնող, դարձան սառը քարն ու նկարը համբուրող...
Մարդիկ, ովքեր էտ ցավի մեջ ուժ գտան պայքարելու իրենց զավակների մահվան մեղավորների դեմ՝ կարգվեցին որպես հանցագործ ու բանտերը նետվեցին։ Ու նրանց մենակ թողեց, մոռացավ էն ազգը, որի համար նրանց զավակները զոհվել էին։ Ու ոչ միայն մենակ թողեց, այլև մի մասն էլ տարատեսակ պիտակներ կպցրեց, բամբասեց, մեղադրեց, հետո գրկեց իր բալին ու հանգիստ քնեց։ Աբսուրդ ա...
Գարիկն ու Արմենը հայրեր են, ովքեր այսօր բանտում են միայն նրա համար, որ թասիբ են ունեցել, որ հանդգնել են իրենց որդիներին մահվան ուղարկողից պատասխան պահանջել։ Այսօր իրենք բանտում են միայն նրա համար, որ իրենց պես չնահանջող տղերք են դաստիարակել։ Իրանց տղերքը չկզեցին թշնամու առաջ, իրանք առավել ևս չեն կզել ներքին թշնամու առաջ։
Էս հայրերին դատապարտողը թշնամի ա, հայ ազգի թշնամին։ Ոչ մի պաշտոն, ոչ մի աշխատավարձ չարժի նրան, որ դու պիտակավորվես որպես զոհվածի ընդդիմադիր հոր վրա գործ կարող, զոհվածի հորը բանտ նետող։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել