1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 15-ին Ատլանտիկ-Սիթի քաղաքում կայանալիք «Միսս Ամերիկա-2014» գեղեցկության մրցույթին Կանզաս նահանգը կներկայացնի 22-ամյա Թերեզա Վեյլը: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին, նա կդառնա այդ հեղինակավոր մրցույթի առաջին մասնակիցը, ով իր մարմնին դաջվածք ունի:
«Ես ցանկանում եմ ոգեշնչել կանանց՝ փլուզելու առկա պատնեշները և հաղթահարելու կարծրատիպերը: Ես կլինեի կեղծավոր, եթե թաքցնեի իմ դաջվածքները»,- ասել է Վեյլը:
Նրա ձախ ուսին դաջված է ԱՄՆ ցամաքային զորքերի ատամնաբժշկական ծառայության նշանը, որին հաջորդում է «Աղոթք հոգեկան հանգստության համար» գրությունը:
Աղջիկն ապագայում ցանկանում է դառնալ ռազմական ատամնաբույժ:
Մրցույթին այս տարի մասնակցում է նաև 23-ամյա Նիկոլ Քելին, ով ծնվել է առանց ձախ թևի: Նա մրցույթում կներկայացնի Այովան:
«Միսս Ամերիկա» մրցույթին մասնակցում են 50 նահանգների, Կոլումբիայի դաշնային նահանգի, Պուերտո Ռիկոյի ու Ամերիկայի Վիրջինյան կղզիների ներկայացուցիչները: