Aysor.am-ը գրում է.
Հայտնի են Սոչի-Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել պատահարի զոհերի ու տուժողների անունները:
Վթարի պահին տեղում մահացել են 2005թ. ծնված Պիրիկ Պարենյանը, 1985թ. ծնված Մարիամ Սահակյանը, Լուսինե Խաչատարյանը և 1971թ. ծնված Արմեն Բաբայանը, մեկի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել:
ԱԻՆ լրատվական կենտրոնից հաղորդում են, որ Ալլա Բարենցյանը (ծնվ. 1985 թ.), Անուշ Վեյթունյանը (ծնվ. 2009 թ.), Գայանե Հովասենյանը (ծնվ. 1990 թ.) և Նաիրա Սահակյանը (ծնվ. 1986 թ.), Անի Մարկոսյանը (ծնվ. 1995թ.), Ֆեդա Բաբայանը (ծնվ. 2007թ.) և Արմենակ Բաբայանը (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Իսկ միկրոավտոբուսի երեք քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում:
Նշենք, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RH012 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի օ741ee93 պետհամարանիշի բեռնատարին: