Tert.am-ը գրում է.

Սխալ է ելնելով այս կամ այն առաջնորդի կամ կազմակերպության հռչակած հայտարարություններից, դատողություններ, եզրահանգումներ անել, թե պետք է կամ չպետք է անդամակցել այս կամ այն կազմակերպությանը, այս կամ այն ուղղությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես և ինչու պետք է Հայաստանը դառնա համագործակցության շանհայան կազմակերպության անդամ, եթե այն իր հռչակած երեք նպատակներից մեկի՝ սեպարատիզմի դեմ պայքարի համատեքստում է դիտարկում Ղարաբաղյան պատերազմը:

«Աշխարհում ոչ մի լիդեր չի ասում, թե իրականում ինչ է ինքը մտածում: Եթե մենք համարենք, որ ինչ-որ ասվում է իրականություն է, ապա ԱՄՆ-ն հինգ երկիր ավիրել է՝ հայտարարելով, որ այնտեղ ավելի բարձր կարգի դեմոկրատիա է հաստատելու: Այսինքն՝ եթե հավատանք հայտարարություններին, ապա պետք է չհավատանք փաստերին»,- Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ Չինաստանը, ունենալով Թայվանի խնդիր, պետք է հայտարարի, որ սեպարատիզմին դեմ է, բայց այս կազմակերպության ռեալ քաղաքականությունը տարածաշրջանում, մասնավորապես, Ղարաբաղում այլ է եղել:

Նշենք, որ Համագործակցության շանհայան կազմակերպությունը ստեղծվել է 2001թ. հունիսի 15-ին Չինաստանի Շանհայ քաղաքում: Այն մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որի անդամներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստան, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել