Մարդն արդեն 7 տարեկան է: Սա նշանակում է, որ նա այլևս այն փոքրիկը չէ, որը ծնողներին ընդունում է անվերապահ հիացմունքով ու լիարժեք վստահությամբ, սակայն նա նաև դեռահաս չէ, որը մասամբ մեկուսանում է ծնողներից: Մի կողմից նա ցանկանում է, որ իրեն մեծի տեղ դնեն, իսկ մյուս կողմից էլ ավելի զգայուն է դառնում ծնողական սիրո դրսևորումների նկատմամբ: Կյանքում առաջին անգամ նրան գնահատում են սահմանված գնահատման համակարգով, չէ՞ որ դպրոցում ստացած գնահատականները նրա համար որոշակի իմաստ ունեն՝ ինքը լա՞վն է, թե՞ վատը: Այս բոլորը նրա կյանքում որոշակի դժվարություններ են առաջացնում: Դրանք հաղթահարելը նրա համար հեշտ է լինում, եթե զգում է ամուր թիկունքի, ծնողական սիրո և պաշտպանության առկայությունը:
Երեխաները ոչ միայն բառերն են ընկալում, այլև այն, թե դրանք ինչպես են ասվում, ձայնի նրբերանգը, դեմքի արտահայտությունը, հայացքը, ժպիտը, հպումը: Այս բոլոր ոչ խոսքային միջոցներով հոգատար, սիրող ծնողները կարող են զգացմունքային մոտավորապես այսպիսի ինֆորմացիա հաղորդել. «Ինչ լավ է, որ դու հենց դու ես:
Շարունակությունը` այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=717046731644969&id=487308284618816
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել