Ցրտի, անձրևների և տերևաթափի հետ միասին գալիս է նաև աշնանային դեպրեսիան: Այս հոդվածում մենք կպատմենք, թե ինչպես պայքարել սպասվելիք վատ տրամադրության դեմ: 

 

1. Պայքարեք աշնան դեմ հենց իր իսկ միջոցներով

 4-otlichnyh-sposoba-spravitsja-s-osennej-depressiej-5.jpg

Ցուրտը, անձրևները և արձակուրդների ավարտը տխրության պատճառ են: Աշունը տարվա այն եղանակն է, երբ տխրությունն ինքն իրեն է գալիս: Դե ինչ, պետք է նրան հակահարված տալ նրա իսկ միջոցներով: Անձրև՞ է գալիս: Խնդիր չէ, կարելի է համեղ ընթրիք պատրաստել աշնանային մրգերից և բանջարեղեններից, կանչել հարազատներին ու ընկերներին և ամպոտ երեկոն անցկացնել տաք օջախի կողքին: Տերևաթա՞փ է: Վերցրեք ֆոտոխցիկը և գնացեք այգի` լուսանկարելու աշնանային կարմրա-դեղնավուն տեսարանները: Ցրտե՞լ է: Շտապեք գնումների, գնեք տարբեր գեղեցիկ գլխարկներ, շարֆիկներ, տաք հագուստներ: Փնտրեք ամեն ինչում միայն լավը: Ահա թե ինչն է լավ տրամադրության գլխավոր գրավականը:

 

2. Վառեք բոլոր լույսերը

 4-otlichnyh-sposoba-spravitsja-s-osennej-depressiej-2.jpg

Աշնանային դեպրեսիան ուղղակիորեն կապված է արևային լույսի պակասի հետ: Հենց լույսն է օգնում երջանկության հորմոնի առաջացմանը: Արհեստական լույսը, դժբախտաբար, չի կարող փոխարինել արևային լույսին, սակայն կարող է բարելավել տրամադրությունը: Երեկոյան վառեք մոմեր, դա կստեղծի հարմարավետ մթնոլորտ, իսկ իրական կրակը կբարձրացնի տրամադրությունը: Փորձեք չխախտել օրվա ռեժիմը. ավելի շուտ քնեք և ավելի շուտ արթնացեք: Աշխատեք ցերեկային լույսի տակ և մի հոգնեցրեք Ձեզ երեկոյան աշխատանքով:

 

3. Շարժվեք

 4-otlichnyh-sposoba-spravitsja-s-osennej-depressiej-3.jpg

Իսկ Դուք գիտե՞ք, որ կա մի հրաշալի միջոց աշնանային դեպրեսիայից փախչելու համար: Այո՛, հենց ուղիղ իմաստով` փախչելու: Ֆիզիկական ակտիվությունը օգնում է հանել նյարդային լարվածությունը և նպաստում է երջանկության հորմոնի առաջացմանը: Միացրեք ուրախ երաժշտություն և պարեք, վազեք, թռչկոտեք: Նաև կարելի է ավելի լրջորեն զբաղվել սպորտով, օրինակ` գրանցվեք թենիսի կամ այլ սպորտաձևի դասընթացների:


4. Փոքրիկ թուլություններ

 4-otlichnyh-sposoba-spravitsja-s-osennej-depressiej-4.jpg

Նույնիսկ եթե արձակուրդի ժամանակ Դուք մի փոքր գիրացել եք, ապա խիստ դիետաների մասին պետք է որոշ ժամանակ մոռանալ: Կալորիաների սահմանափակումը ամենավատ բանն է, ինչ կարելի է մտածել աշնանը: Փորձեք դարձնել Ձեր սնունդը ինչքան հնարավոր է բազմազան: Եթե դա սուրճ է, ապա ընտրեք այն մեկը, որը նախկինում չեք փորձել, իսկ սուրճի հետ անպայման քաղցրավենիք վերցրեք: Եթե պատրաստում եք տանը, ապա ընթացքից մաքսիմալ հաճույք ստացեք: Պատրաստեք հարազատների հետ, փորձարկումներ արեք, զարմացրեք և, ամենակարևորը, ինքներդ համտեսեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել