Լավրովը նշել է Սիրիայի քիմիական զենք միջազգային վերահսկողությանը փոխանցելու պայմանըPanorama.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողությանը փոխանցելը հնարավոր կլինի միայն այն պայմանով, որ Արևմուտքը հրաժարվի արաբական հանրապետության վրա հարձակվելուց: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք, նախևառաջ, պայմանավորվել ենք Ժնևում քննարկել այդ նախաձեռնությունը, որը ողջունեցին աշխարհի շատ երկրներ: Դրանով նախատեսվում է Սիրիայի քիմիական զենքը հանձնել միջազգային հանրության վերահսկողության տակ՝ հիշեցումով, որ այն թույլ կտա հրաժարվել Սիրիայում զինուժի կիրառումից»,-հայտարարել է Լավրովը՝ ավելացնելով, որ Դամասկոսին հարկ է միանալ «Քիմիական զենքը չտարածելու» կոնվենցիային:

ՌԴ ԱԳ նախարարը չի բացառել, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ սիրիական հարցի քննարկմանը մասնակցելու են Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին, քիմիական զենքի գծով ՄԱԿ տեսուչները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել