Emedia.am-ը գրում է.
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի ջրամբարի մոտ այրվել է 35 հա խոտածածկ տարածք,Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` 1500 քմ բուսածածկ տարածք և 10 ծառ ջերմահարվել է, Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի սկզբնամասում`10 հա, Արարատի մարզի Այգեստան գյուղում այրվել է 55 հակ պահեստավորված անասնակեր, 2 բեքատու ծառ և 1 բերքատու ծառ ջերմահարվել է, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում` 50 հա խոտածածկ տարածք, Թալին քաղաքում` 2 հա, Բյուրական գյուղում՝ «Արզնի-Շամիրամ» ջրանցքի մոտակայքում` 30հա, Աշտարակ – Փարպի ավտոճանապարհին` 2000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում` 3 հա, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում` Հայորդաց տան մոտակայքում` 200քմ խոտածածկ տարածք, Մոլդովական փողոցի թիվ 56/1շենքի մոտակայքում` 200 քմ, Ազատության փողոցում` 0,8 հա:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: