Tert.am-ը գրում է.
Հայ-հունական համագործակցության ամրությունը ևս մեկ անգամ ցույց տալու համար ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներ Մայքլ Բիլիրակիսն ու Քերոլայն Մալոնին, ովքեր հանդիսանում են ԱՄՆ Կոնգրեսի հունական աջակցության խմբի (Congressional Hellenic Caucus) համանախագահները, կողմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունմանը։ Այս մասին տեղեկացնում է asbarez.com կայքը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) հղումով։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ իր շնորհակալական խոսքն է հղել կոնգրեսականներին՝ ցուցաբերած աջակցության համար։
«Հույները, հայերն ու բոլոր ամերիկացիները, ովքեր ամերիկյան իդեալների առաջխաղացման կողմնակից են, անկասկած, սպասում են այն օրվան, երբ Սպիտակ տունը վերջապես կդադարի հավատալ Անկարային, որը հերքում է ցեղասպանության փաստը, ու ամեն ինչ կանի, որպեսզի թուրքական հասարակությունն ու կառավարությունն ընդունի և պատասխանատվություն կրի գործած հանցագործության համար»,-նշել է Համբարյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ