1in.am-ը գրում է.
Նախկինում մարդիկ կարողացել են հատել Աֆրիկայի հյուսիսը և հայտնվել Միջերկրական ծովում խոշոր գետերի կողմից ձևավորված «կանաչ միջանցքներով», որոնք երբևէ հոսում էին Սահարայի տարածքով:
Այս մասին գրում են PLoS ONE ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները: Գիտնական Թոմ Քուլթհարդը և նրա գործընկերներն ապացուցել են, որ այդ ժամանակ Միջերկրական ծով հյուսիսից հարավ հոսել են 3 խոշոր գետեր, որոնք այժմ «մնացել են ավազի տակ»՝ կլիմայի փոփոխության պատճառով:
Նրանց կարծիքով՝ այդ գետերը յուրօրինակ «կանաչ միջանցքներ» են ստեղծել՝ կենդանիների և բույսերի համար բարենպաստ պայմաններով, որոնցից օգտվել են նաև մարդիկ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_213727.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել