Բաղադրությունը

3 ձու,

4 կտոր հոլանդական պանիր,

4 կտոր երշիկ,

2 ճգ. մայոնեզ,

1 հատ լոլիկ,

1 հատ կարմիր բիբար,

մաղադանոս,

ձեթ,

սև պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակները

Կարմիր բիբարը մաքրել և երկարավուն կտրատել: Այնուհետև տապակել ձեթի մեջ 5 րոպե: Ձուն հարել մայոնեզի հետ, ավելացնել մանրացված մաղադանոսը, խորանարդիկներով կտրատված պանիրն ու երշիկը, այս ամենը համեմել աղով և պղպեղով: Այս խառնուրդը լցնել թավայի մեջ, որտեղ տապակվել էր կարմիր բիբարը, այնուհետև վրան լցնել լոլիկը և թավայի բերանը փակել: Եփել մարմանդ կրակի վրա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել