1in.am-ը գրում է.
Ամերիկյան ականակիր նավերը, որոնք զինված են թևավոր Tomahawk հրթիռներով, կմնան Միջերկրական ծովի արևելյան մասում և կարող են կիրառվել Սիրիայում թիրախներին հարվածելու համար, եթե նման հրաման ստացվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Ինչպես հայտնել է Պենտագոնի մամլո ծառայությունը, չորեքշաբթի համապատասխան կարգադրություն է ստացել «Բերրի» ականակիր նավի հրամանատար Թոմ Դիկինսոնը ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նախարարը ծառայության համար շնորհակալություն է հայտնել նավի անձնակազմին, որը պետք է վերադառնար, սակայն տարածաշրջանում մնալու հրաման է ստացել:
Նախարարը բարձր է գնահատել ականակիր նավերի անձնակազմերի աշխատանքը, ովքեր երաշխիքներ են ապահովում առ այն, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են կատարել իրենց առջև դրված հանձնարարությունները: