Emedia.am-ը գրում է.

Բաղդադի շիական մզկիթի մոտ սեպտեմբերի 11-ի երեկոյան տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետևանքով 33 մարդ է զոհվել:

Ահաբեկչությունն իրականացվել է այն պահին, երբ հավատացյալները մզկիթից դուրս են եկել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրաքի ոստիկանությանը:

Երկու պայթյունների հետևանքով ևս 55 մարդ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: 
Ականատեսների խոսքերով՝ սկզբում պայթել է մզկիթի մոտ կայանած ականապատ ավտոմեքենան: Իսկ նրանից հետո, երբ մարդիկ հավաքվել են պայթած ավտոմեքենայի շուրջ՝ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն մարդկանց այդ խմբի մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:

Դրանից հետո ոստիկանությունը ձերբակալել է մի հոգու, ով, ոստիկանների խոսքերով, պատրաստվել է իրեն պայթեցնել, սակայն տեղի բնակիչները ահաբեկչին խլել են ոստիկանների ձեռքից և տեղում սպանել նրան:

Նշենք, որ բացի մզկիթի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից, այլ հարձակումներից Իրաքում սեպտեմբերի 11-ին զոհվել է ևս 9 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել