Դու ցանկացար լոկ երազել,
Ինձ չթողեցիր քեզ վայելեմ,
Ձեռքերդ լուռ ինձ պարզեցիր,
Բայց երբ հասա, դու չքացար:

Քո սառնությամբ լցված լույսով,

Ես թուլացա, բայց փայլեցի,
Տաք արյունն իմ սիրով լցված
Համտեսեցիր, բայց մնացիր ինձնից դժգոհ:

Ճանապարհն իմ դու թողեցիր գինով լցված,

Իսկ ինձ խորտակված քո ալիքներում,
Բայց ինչքան էլ գիշերներն իմ դարձան անքուն,
Միևնույն է, ես մնացի քեզնով հարբած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել