1in.am-ը գրում է.

73-ամյա հանցագործը Ճապոնիայում ենթարկվել է մահապատժի: Այս մասին Տոկիոյում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է արդարադատության նախարար Սադակաձու Տանիգակին՝ փոխանցում է RIA Novosti-ն: 

Դատապարտվածը 2004 թվականին կողոպուտի նպատակով Յոկոհամայում սպանել էր ռեստորանի սեփականատիրոջ, ինչպես նաև վնասել մետրոյի ծառայողին: 

Ներկայում Ճապոնիայում մահապատժի է սպասում 132 մարդ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Ճապոնիային կոչ են անում վերջ տալ այդ պատժամիջոցին: Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ երկրի բնակչության 85 տոկոսն աջակցում է այդ պատժամիջոցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել