Tert.am-ը գրում է.

Իրաքցի պատգամավորների պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Օսամա ան-Նաջեֆիի գլխավորությամբ, բանակցում են թուրքական իշխանությունների հետ սիրիական հակամարտությանը միջամտությունը դադարեցնելու և խնդրի խաղաղ կարգավորման իրաքյան նախագծին աջակցելու վերաբերյալ. РИА Новости գործակալությանը տեղեկացրել է Իրաքի քրդական կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Հասան Ջիհադը։

«Իրաքի ուղերձը Թուրքիային հստակ է. անհրաժեշտ է դադարեցնել Սիրիայի ներքին գործերին միջամտելը և նպաստել իրավիճակը բանակցային ճանապարհով լուծելուն։ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին բարձրաձայնել է Իրաքի նախաձեռնության մասին»,-ասել է Ջիհադը։

Իրաքի վարչապետն առաջարկել էր քաղաքական կարգավորման նախագիծ, որը նախատեսում է լիովին դադարեցնել կրակը Սիրիայի ողջ տարածքում, նաև՝ հակամարտող կողմերին զենքի և ֆինանսական օգնության տրամադրումը, երկրից դուրս բերել օտարերկրյա վարձկաններին և ՄԱԿ-ի խիստ վերահսկողության ներքո խաղաղ բանակցություններ վարել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել