Emedia.am-ը գրում է.
Սեպտեմբերի 12-ին և 13-ին կեսօրին մոտ ամպամածության ավելացում կլինի հյուսիս-արևելյան շրջաններում, այստեղ տեղ-տեղ հնարավոր են թույլ և կարճ անձրևներ, առատ տեղումներ չեն սպասվում:
Այլ շրջաններում, նաև Արարատյան դաշտում, կդիտվի պարզ, արևային, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օրեցօր կբարձրանա 1-2 աստիճանով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +16 է:
Երևանում սեպտեմբերի 12-ին և 13-ին կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 7-10մ/վրկ: Գիշերը +11+13, ցերեկը +28+30, երեկոյան +22+24:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել