1in.am-ը գրում է.
Մեծ կրծքով Քրիսթի Լավը, ով մերսող է, երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել, քանի որ հիվանդանոցների տերերին վանում էր նրա կուրծքը: Սակայն կինը չէր հուսահատվում և մտածում էր, թե ինչպես սեփական թերությունն աշխատանքային գործիքի վերածի:
Ջորջիա նահանգի բնակչուհի Քրիսթի Լավն ավարտել էր մերսման դասընթացները՝ բժշկական հաստատություններից մեկում աշխատանք գտնելու հույսով: Սակայն մեծ կուրծքը շատ էր խանգարում նրան աշխատանք գտնել:
Հասկանալով, որ հիվանդանոցներում աշխատանքի մասին պետք է մոռանալ, ամերիկուհին սկսել է մերսումներ անել տանը, որպեսզի չկորցնի հմտություններն ու կարողանա ապրուստի միջոց վաստակել: Օրերից մի օր Լավի հաճախորդներից մեկը խնդրել է նրան մերկացնել կուրծքը:
«Սկզբում ես վրդովվեցի ու հայտարարեցի, որ ինտիմ բնույթի ծառայություններ չեմ մատուցում: Ես ամաչում էի իմ մեծ մարմնից: Բայց հետո, մտածելով նրա առաջարկի մասին, հայտարարություն տվեցի կրծքով մերսման վերաբերյալ: Այդ օրվանից իմ հեռախոսի ձայնը չի լռում»,- ասել է նա:
Քրիսթին խոստովանել է, որ սկզբում ամաչում էր իր աշխատանքից և գերադասում էր մերսումն իրականացնել մթության մեջ: Սակայն ստացած հաճոյախոսություններից հետո նրա ինքնագնահատականը բարձրացել է:
«Սկզբում ես ամաչում էի, բայց հաճախորդները ցրեցին իմ կասկածները ու առաջարկեցին մերսման հետ միասին կրծքով հարվածել իրենց գլխներին»,- պատմել է կինը:
Հիմա Քրիսթին վաստակում է օրական գրեթե հազար դոլար՝ ոչ միայն մերսման, այլև հաճախորդի մարմնով սահելու միջոցով: