Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան New York Times-ում հրապարակված հոդվածում դիմել է ամերիկացի ժողովրդին՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ հարձակում սկսելու հավանականության վերաբերյալ և նշել, որ զինված միջամտությունը սիրիական հակամարտությանը կավելացնի բռնությունների մակարդակը և կխթանի ահաբեկչության նոր ալիքի, տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը։
«ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա իրականացվելիք հնարավոր հարձակումը՝ չնայած բազմաթիվ երկրների և քաղաքական և հոգևոր առաջնորդների` այդ թվում Հռոմի պապի ընդդիմանալուն, կհանգեցնի մեծաթիվ անմեղ զոհերի և իրավիճակի սրացմանը, ինչի հետևանքով հակամարտությունը կտարածվի Սիրիայի սահմաններից շատ հեռու»,- գրում է Պուտինը։
Պուտինի ուղերձն ամերիկացիներին հրապարակվել է այն օրը, երբ ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկելու են սիրիական ճգնաժամը Ժնևում։
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու նախաձեռնության մասին, որը ողջունել էին նաև Սիրիայի իշխանությունները։
Ռուսաստանի նախագահն իր հոդվածում նշել է, որ կասկած չկա Սիրիայում թունավոր գազ կիրառելու դեպքերի վերաբերյալ, սակայն պատճառներ կան ենթադրելու, որ այն կիրառել է ընդդիմությունը, որպեսզի նպաստի արևմտյան երկրների կողմից Սիրիա ներխուժմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ