1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի երկու աշակերտների բացահայտման շնորհիվ՝ զուգընկերոջ ընտրությունը հնարավոր է հաշվարկել մաթեմատիկական եղանակով: Երիտասարդ ամերիկացիները կարողացել են մաթեմատիկորեն հաշվարկել այն թեորիան, որի համաձայն՝ զույգի ընտրությունն իրականացվում է, այսպես կոչված, «սեքսուալ իմփրինթինգի» օգնությամբ: Այս դեպքում իմփրինթինգն այնպիսի միջոց է, երբ մարդիկ հավանական զուգընկերոջ դիմագծերը համեմատում են հարազատների կամ նախնիների դիմագծերի հետ:
Թույլ սեռի ներկայացուցիչները հաճախ ընտրում են այնպիսի զուգընկերոջ, ով շատ նման է իրենց հորը: Նման իմփրինթինգի շնորհիվ աճում է հետագա սերունդների, մասնավորապես՝ տղաների կենսունակությունը, որոնք ժառանգում են տղամարդկային կողմի գրավչությունը: Բացի հայրերին նման տղամարդկանցից, կանայք ընտրում են կայացած տղամարդկանց, որոնք ինչ-որ բանի կյանքում հասել են: Նման ընտրության տեսությունը հայտնի էր գիտնականների շրջանում, սակայն ապացույցներ ստացվել են միայն այժմ: