««Երևան մոլ» առևտրի կենտրոնի շինարարության իրականացումը նախագծի սեփականատերերը վստահել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող շինարարական ընկերությանը։ Արշակունյաց 34/1 և 34/3 հասցեներում կառուցվող առևտրի և վարճանքի կենտրոնի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ շինարարությունն իրականացնում է «Սպիտակ տուն» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունում, դատելով ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալներից, հիմնադիր է հանդիսանում հենց Ախոյանը։ Գործարար պատգամավորի ընկերությանն է հանձնվել 496,2 և 23716,51 քմ մակերես զբաղեցնող մոլի երկու հիմնական մասերի շինարարությունը»,- գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել