«Երևանի ավագանու որոշմամբ կընդլայնվեն մայրաքաղաքում գոյություն ունեցող գերեզմանատների տարածքները դրանց կից անմշակ, ազատ և անօգտագործելի հողերի հաշվին։ Մասնավորարղես ընդլայնվում է «Սիլիկյան» գերեզմանատունը՝ 3-րդ գյուղում, «Շահումյան-2» գերեզմանատունը՝ «Կաթ» գործարանին հարող տարածքում և «Կենտրոնական» գերեզմանատունը՝ Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում։ «Սիլիկյանն» ընդլայնվում է 28 հազար 833 քմ-ով՝ գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին, «Շահումյան–2»–ը՝ 33.220 քմ-ով՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի հաշվին, «Կենտրոնականը»՝ 1859 քմ, բնակավայրերի հաշվին։
Հարցը նախ քննարկվել է ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Քաղաքաշինության նախարարի ս/թ հուլիսի 2-ի գրությամբ տրամադրվել է նշված հանձնաժողովի դրական եզրակացությունը և հանձնաժողովի անդամների հավանությանն արժանացած Երևան քաղաքի ավագանու «Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» որոշման նախագիծը։
Հույս կա, որ այս փոփոխությամբ որոշ չափով կլուծվի բաց գերեզմանատներ ունենալու խնդիրը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: