«Ազգ»-ը գրում է.
Երեկ, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀԿ-ից Լեւոն Մարտիրոսյանի, իսկ ԱԺ միջանցքում ՙլրագրողների հարցերին, Հայաստան մուտք գործող ռուսական գազի գնի հետ կապված հետաքրքական մանրամասներ հաղորդեց: Երբ Հայաստանը միանա Մաքսային միությանը, գազի գինը հաշվարկվելու է 1000 խմ գազի դիմաց 189 դոլար: Սա այն գինն է, որ ստացվել է գազը թանկացումից հետո 30 տոկոսով սուբսիդավորելու վերաբերյալ հայկական եւ ռուսական կողմերի բանակցությունների ընթացքում: Այդ բանակցությունները եղել են մինչեւ այն պահը, երբ որոշվել է միանալ Մաքսային միությանը: Այս պահին գազի մուտքը սահմանի վրա ֆիքսված է 1000 խմ-ը 270 դոլարով: Իսկ մինչեւ Մաքսային միություն մուտք գործելը ՌԴ Պետդուման պետք է որոշում ընդունի 30 տոկոս սուբսիդավորման վերաբերյալ, ու այս պահին հայթայթվում են սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարները: Իսկ Մաքսային միությանն անդամակցելը նախարարը դրական է համարում, հատկապես էներգակիրների` Ռուսաստանից ներկրվելու հանգամանքը նկատի ունենալով:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում: