Լրագրող Անի Քոչարը հայտնել էր, որ սպասում է 2-րդ բալիկին՝ նշելով, որ սուր արյան քաղցկեղով հիվանդանալուց հետո անգամ, երբ նա բուժվել էր բժիշկներն ասում էին, որ անհնար է լինելու նորից մայրանալ, բայց Անի Քոչարը հասավ իր երազանքին և սեպտեմբերի 25-ին լույս աշխարհ եկավ նրա դուստրը: 

«25.09.2023 մեր ընտանիքը դարձավ 3 տարեկան և հենց այդ խորհրդանշական օրն էլ ստացանք մեծագույն շնորհը: Առավել լավ նվեր երազել չէինք էլ կարող, քան մեր աստվածատուր ձագուկի լույս աշխարհ գալը: Օրհնված ենք և շնորհված: Փառք Տիրոջը առողջ հրաշք մեր դստեր՝ Մարիայի համար»,- գրել է Անի Քոչարը: 

Նա նաև պատմել է դստեր անվան մասին:
«Ես ուխտ էի արել և խոստացել, որ դուստր ունենալու դեպքում աղջիկս կոչվելու է Աստվածամոր անունով, որը նաև սկեսուր մայրիկիս անունն է»,- ասում է Անի Քոչարը: 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ani Qochar Անի Քոչար (@ani__qochar)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել