www.168.am-ի
Պարզվում է, որ այսօրվա գազավորված ըմպելիքը՝ արհեստական համով և բարձր ֆրուկտոզով, հացահատիկային սիրոպով եփված, ալյումինե թիթեղյա տուփերում լցված հեղուկը, անցյալում այլ համ է ունեցել: Տարիներ շարունակ աշխարհի տարբեր մշակույթներում մարդիկ քաղցրացված հերբալ թեյերից կամ մրգահյութերի խառնուրդներից պատրաստել են տարբեր տեսակի բնական ֆերմենտացված գազավորված ըմպելիքներ: Նման գազավորված ըմպելիքները պարունակում էին օգտակար ֆերմենտներ և պրոբիոտիկներ, որոնք բարենպաստ ազդեցություն էին թողնում առողջության վրա, ինչը չես կարող ասել այսօրվա գազավորված ըմպելիքների մասին: Կոճապղպեղով (имбирь) նույնպես կարելի է պատրաստել բնական գազավորված, օգտակար ըմպելիք: Կոճապղպեղը հայտնի է իր առողջարար հատկություններով, որոնցից են՝ Կարգավորում է մարսողական խնդիրները: Մեղմացնում է սրտխառնոցը (հատկապես խորհուրդ է տրվում հղիության վաղ փուլի ընթացքում) Իջեցնում է տենդը Մեղմացնում է հազը և շնչառական խնդիրները Կարգավորում է արյան շրջանառությունը Մեղմացնում է մկանների ցավը Վերացնում է թեփը Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը Ճապոնական վերջին հետազոտությունները պարզել են, որ կոճապղպեղը արդյունավետ միջոց է արյան ճնշումը իջեցնելու և քաղցկեղի առաջացումը կանխելու համար: Կոճապղպեղի այս խառնուրդը եթե շաբաթներով մնա սենյակային ջերմաստիճանում, ապա կարող է պարունակել ակլոհոլ: Տնային պայմաններում պատրաստված կոճապղպեղի գարեջուրը կարգավորում է մարսողական խնդիրները, պարունակում է պրոբիոտիկներ և ֆերմենտներ: Եթե խոսքը գնում է ֆերմենտացված ըմպելիքի մասին, ապա խորհուրդ է տրվում սկսել փոքր չափաբաժնից (մոտ 4 ունցիա), քանի որ մեծ չափաբաժինը կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել նրանք, մոտ, ովքեր նախկինում չեն օգտագործել ֆերմենտացված մթերքներ կամ ըմպելիքներ: Կոճապղպեղի գարեջուրը օգտակար է նաև հղիներին, այն վերացնում է սրտխառնոցը: Եթե ունեք ստամոքսի խանգարումներ, ապա կարող եք այս ըմպելիքը խմել նաև նման պարագայում: Կոճապղպեղի գարեջրի պատրաստման բաղադրատոմսը 1-2 հատ կոճապղպեղի արմատ Կես բաժակ լրգանական շաքար Կես բաժակ թարմ կիտորնի հյութ Կես թեյի գդալ ծովի աղ կամ հիմալայան աղ 8 բաժակ ֆիլտրված ջուր Կես բաժակ տան պայամաներում պատրաստված կոճապղպեղի խմորիչ :
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ