1in.am-ը գրում է.

Սննդի մեջ մի շատ կարևոր միկրոտարրի անբավարարությունը կարող է, այսպես ասած, «ձախողել» սեռական կյանքը, հաղորդում է Bagnet.org-ը:

Մաքերերե համալսարանի գիտնականները կարծում են, որ ժամանակակից մարդկանց սննդակարգում ցինկի պակաս կա, ինչի պատճառով ամուսնական սեռական հարաբերությունների վերաբերյալ բժիշկներին ուղղված բողոքների թիվն աճում է, իսկ անկողնային խնդիրները դառնում են ամենաքննարկվող թեմաներից:

Ցինկի անբավարարությունը նպաստում է տղամարդու սեռական հորմոնի՝ տեստոստերոնի նվազմանը: Նման դեպքում տղամարդը հաճախ է բողոքում հոգնածությունից, նրա լիբիդոն նվազում է, իսկ զուգընկերների հարաբերությունների վրա դա բացասաբար է ազդում:

Փորձագետները տղամարդկանց խորհուրդ են տալիս ուտել ցինկով հարուստ մթերքներ՝ դդումի կորիզ, սունկեր, ոստրե, տավարի, խոզի և հավի միս, ապուրներ և այլն:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել