Էն, որ երգը շատ վատ է երգում, դա բոլորի հետ համակարծիք եմ: Սակայն ներկայացնեմ իմ դիտարկումները անմխիթար հեռուստաընկերության հասցեին:

1) «Հաբիբի» կոչվող երգը իրականում արբական մշակույթի մեջ ընդունված է որպես բարդ երգ: Իսկ նման երգ երգել կարողանալը , անկախ նրանից թե ո՞ր երկրում, կամ ո՞ր նախագծում, արդեն իսկ խոստումնալից է: Ես նկատի չունեմ այս աղջկան, ես առհասարակ արաբական երգեր երգող կատարողներին նկատի ունեմ:

2) Հոլանդական The Voice նախագիծը, որը սպասարկում է TALPA ընկերությունը հստակ նշում է իր պայմաններում, որ կույր լսումներից առաջ նախընտրական փուլին ցանկացած տեսանկարահանում եւ հեռարձակում արգելվում է:Ես հասկանում եմ, որ սա նկարված է գաղտնի: Սակայն կարող եմ ասել մեկ պարզ բան, որ Արմենիա Հ/Ը-ի աշխատակիցները պարզապես թքած ունեն իրենց հեռուստատեսության, միջազգային նախագծի եւ արտասահամանյան պրոդյուսերական կենտրոնի վրա: Ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ եթե չի պահպանվում հստակ սահմանված կանոնները, ապա մենք ինչ հույսով ենք համարում, որ «Հայաստանի Ձայնը» նախագիծը լինելու է արդար: 

3) Ես առավել քան համոզված եմ, որ այս մեկնաբանությունը կարդալու են արմենիա հ/ը-ի աշխատակիցները եւ ցանկանում եմ, որ նրանք իրենց տնօրինությանը որպես ի գիտություն զգուշացնել, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկեն եւ համապատասխան տեղեկություն չտան, թե ինչպես եւ ինչ իրավունքով է այս տեսանյութը մասայականացվել, ապա Արմենիա հ/ը-ի հակաօրինական արարքը բազմաթիվ քննադատությունների կարժանան հենց մասնակիցների կողմից: Եթե նման տեսանյութը արդեն հասանելի է ինտերնետում, ապա որեւէ մասնակից ապահովագրված չէ, որ իր կատարումը չի հայտնվի ինտերնետում եւ չի դառնա հանրային: Իսկ ծաղրելու փոխարեն, ավելի լավ է մտածեք նաեւ ձեր մասին:

P.S այս աղջիկը հանգիստ կարող է դատի տալ ստախոս արմենիա Tv-ին...

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել