Vemard.com-ը գրում է.
Շվեցարացի գիտնականները պարզել են՝ սուրճի չափից ավել օգտագործումը նպաստում է կրծքերի չափերի փոքրացմանը: Հետազոտության ղեկավար Էլեն Ջերնստրոնը Լունդայի ինստիտուտի համագործակիցների հետ միասին հետազոտության անցկացման համար հրավիրել են 300 կանանց: Արդյունքները ցույց են տվել՝ այն կանանց մոտ, ովքեր օրեկան 3 բաժակից ավելի սուրճ են խմում, աստիճանաբար նվազում է կրծքի չափերը: Մասնագետների պարզաբանմամբ՝ երեւույթը կապ ունի մարդու գեների հետ՝ արձագանքելով սուրճի չափից ավել օգտագործմանը: Գիտնականները նաեւ պարզել են, որ սուրճը կարող է ազդել օրգանիզմում առկա տեստոստերոն եւ էստրոգեն հորմոնների մակարդակի վրա եւ գտել են նոր պնդում՝ սուրճը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել