Yerevannews.am-ը գրում է.

Ոստիկանության Շենգավիթի բաժնում, սեպտեմբերի 9-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Հ. Հովսեփյան փողոցում գտնվող շինության հետեւի ճաղերի մոտ զինամթերք է թողել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԳՍ-17» նռնականետի 30 մմ տրամաչափի 2 նռնակ, 12,7 մմ տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 8 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ եւ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 103 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել