1in.am-ը գրում է.
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր պետք է սկսվեր Միքայել Ամատունու գործի դատավարությունը:
24-ամյա Միքայել Ամատունուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն՝ 2012 թվականի հոկտեմբերից պարբերաբար ներբեռնել և իր համակարգչի տվյալների պահպանման համակարգում պահել է մանկական պոռնկագրական բնույթի 255 սիրողական տեսանյութ:
Այնուհետև Ամատունին հաղորդագրությունների միջոցով այդ տեսանյութերն առաջարկել է դիտել 16 տարին չբոլորած անչափահասներին:
Միքայել Ամատունին գտնվում է կալանքի տակ:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի` նոր պաշտպան ներգրավելու միջնորդության բավարարումից հետո:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_right_213644.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել