
1in.am-ը գրում է.
Nirvana խմբի երկրպագուներին առաջարկել են անվճար դաջվածքներ, այսպես կոչված, «ուրախ դեմքի» պատկերով, որը խմբի խորհրդանիշն է համարվում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ակցիային կարող են մասնակցել այն երկրպագուները, ովքեր ձեռք կբերեն In Utero սկավառակը կամ Live And Loud DVD-ն:
Դաջվածքները կունենան սև գույն: Վարպետները կսպասարկեն միայն նրանց, ում 21 տարին լրացել է: Ակցիան կշարունակվի 8 ժամ՝ In Uetro սկավառակի ռելիզի պահից սկսած (սեպտեմբերի 24):
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_213645.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել