Shamshyan.com-ը գրում է.
Կիմ Երիցյան մշակութային հասարակական կազմակերպություն ՀՀ կինոյի և թատրոնի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանն այսօր ցավոք մեզ հետ չէ: Հաշվի առնելով նրա թողած մշակութային մեծ ավանդը, ժողովրդի սերն ու ակնածանքը նրա մեծության հանդեպ՝ ցանկանում ենք, որ Երևան քաղաքում տեղադրվի Կիմ Երիցյանի արձանը: Կարծում ենք, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար սա նույնպես կարևոր է, հայ մշակույթի արժեքները պահպանելու գործում էլ շատ կարևոր նախաձեռնություն: Արձանի տեղադրման վայրի համար դիմել ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հուսով ենք, որ մեր դիմումն անարձագանք չի մնա և Երևան քաղաքում կգտնվի մի հատված, որտեղ կկանգնեցնենք Կիմ Երիցյանի արձանը: Սա մի նախաձեռնություն է, որը պետությունից ֆինանսավորում չի պահանջում: Մեզ ընդամենը պետք է տարածք, մեր նախաձեռնությունն իրականացնելու համար:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ